Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Պրակտիկայի և կարիերայի բաժին

Պրակտիկայի ԵՎ կարիերայի բաժնի պատասխանատու

Նունե
Սահակյան

Մասնագիտական պրակտիկաների պատասխանատուներ

Ամբիոնի վարիչ

Սուսաննա
Գևորգյան

Ամբիոնի վարիչ

Դիանա Քոչինյան

Ամբիոնի վարիչ

Նոնա Հովհաննիսյան

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  • Պրակտիկայի և կարիերայի բաժինը «Գրիգորիս» բժշկա — հումանիտար քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում լինելով պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման, պրակտիկաների կազմակերպման և մասնագիտական կողմնորոշման ծառայություն­ների մատուցման համար:
  • Ուսանողների կարիերայի ուղղորդման շրջանակում համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոնների, սոցիալական գործընկերների, համապատասխան պետական և մասնավոր այլ կազմակերպությունների հետ:
  • Բաժնի աշխատանքները պլանավորում և իրականացնում է պրակտիկայի և կարիերայի պատասխանատուն (համակարգող):
  • Ոսանողներին տրամադրում է կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն և ուղղոր­դում, ծառայությունների մատուցում անհատական եղանակով:
  • Շարունակական և լրացուցիչ կրթության, ուսուցման, աշխատաշուկայի վերլուծու­թյուն­ների և կանխատեսումների (տեղական, մարզային, հանրապետական և միջազ­գային), ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկա­տվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում:
  • Միջոցառումների` սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթոդական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում:
  • Սոցիալական գործընկերների` գործատուների, արհմիությունների, ինչպես նաև աշխատան­քային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում:

 

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  1. Միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման հիմնական պահանջները.
  2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:
  3. Պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով:
  4. Պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը:
  5. Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում և հաստատություններում:
  6. Արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում ըստ մասնագիտական կրթության ծրագրերի պրակտիկաների կազմակերպման նպատակով համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ.

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Պրակտիկայի և կարիերայի բաժնի պատասխանատուի պաշտոնի անձնագիր

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2018-2019 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2019-2020 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2020-2021 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2021-2022 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2022-2023 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի և կարիերայի բաժնի 2023-2024 ուստարվա հաշվետվություն

Պրակտիկայի բազաների թարմացված պայմանագրեր

Ազգային գրադարանի հետ համագործակցության պայմանագիր

Ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

ԲԱԲԵԼՈՆ + լեզվի կենտրոն