Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

2021 թվականի նոյեմբերի 15-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Բելառուսի Հանրապետության «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջի» պատվիրակության հետ:

     2021 թվականի նոյեմբերի 15-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Բելառուսի Հանրապետության  «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջի» պատվիրակության հետ:
      «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջի» ներկայացուցիչ, բ.գ.դ., պրոֆեսոր` Վիկտոր Զինչուկը փոխանցեց իրենց քոլեջի ղեկավարության ջերմ և բարի մաղթանքները: Հայտնեց նաև, որ իրենց քոլեջի ղեկավարությունը  պատրաստակամ է էլ առավել ամուր կապեր հաստատելու և համագործակցելու ուսումնական, հետազոտական և ուսումնադաստիարակչական ոլորտներում:                                                                                             Հանդիպման ընթացքում «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր` Մարինե Նանյանը շնորհակալություն հայտնեց Բելառուս գործընկերներին և իր կողմից հավաստիացրեց, որ կանի ամեն ինչ, որ երկկողմ համագործակցությունը լինի արդյունավետ և նպատակային:           Արդյունավետ բանակցություններից հետո, տեղի ունեցավ երկկողմ համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը